Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վիճաբանություն է տեղի ունեցել «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։ Մեկ հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով: Պարզվել է, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, այլ նրանք բուժում են ստանում տնային պայմաններում: Ոստիկաններն արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել, նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում: |
Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը քրեական պատմություններով հայտնի է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին