▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է

Հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Հիվանդանոցից  ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե-ն և որ նա հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին