▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային

Ինչ արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Լ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծննդաբերությունից անմիջապես հետո, հոգեճնշող վիճակում փորձել է սպանել իրենից ծնված երեխային: Հայտնում է Արմլուր-ը։

Լ. Հովհաննիսյանը, ցանկանալով թաքցնել իր հղիության փաստը և առանց որևէ մեկի գիտության ծննդաբերելուց հետո փորձել է սպանել երեխային, 2025 թվականի փետրվարի 15 ին’ ժամը 03:30-ի սահմաններում, փակվելով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 12-րդ շենքի 32-րդ բնակարանի զուգարանում և այնտեղ առանց բուժօգնության իգական սեռի երեխային՝ Ս․ Հովհաննիսյանին, ծննդաբերելուց անմիջապես հետո, գտնվելով հոգեճնշող վիճակում, վերջինիս դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, գցել է զուգարանակոնքը, երեխայի բերանն է մտցրել կիսարյունոտված և թրջված անձեռոցիկ ու փակել զուգարանակոնքի կափարիչը, որից հետո անտեսելով մայրիկի՝ Անահիտ Մխիթարյանի կողմից նախապես կանչված՝ Աբովյանի շտապօգնության բժշկուհի Մարինե Հարությունյանի հորդորը՝ զուգարանի դուռը բացելու և իրեն ու նորածնին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, պորտալարն անձամբ կտրելու համար պահանջել է մկրատ՝ դիտավորությամբ ընդգրկված հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սակայն վերջինիս պահանջը չի կատարվել:

Դրանից հետո Լիլիթ Հովհաննիսյանը զուգարանի դուռը բացել է միայն բժշկուհի Մարինե Հարությունյանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն զանգելու մտադրության մասին հայտնելուց և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կատարած զանգից դրդված, Լ․ Հովհաննիսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ բժշկուհի Մարինե Հարությունյանը, զուգարանակոնքում հայտնաբերելով Ս․ Հովհաննիսյանին, վերջինիս անհապաղ ցուցաբերել է առաջին բուժօգնություն և տեղափոխել բժշկական կենտրոն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին