«Դասական ժանրից է՝ խոստումներ տալ, հետո կոծկել ու կառավարել». այսպես է Զախարովան մեկնաբանել ԵՄ-ի՝ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը Հայաստանին 2,5 մլրդ եվրո հատկացնելու հերթական խոստումը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ այդ միջոցները Բրյուսելն արդեն բազմիցս խոստացել է տրամադրել Երևանին (առաջին անգամ այդ միջոցների հատկացման մասին խոսվել է դեռևս 2021 թվականին – խմբ.)։ Եվրոչինովնիկները նույն գումարները հաշվում են որպես նոր օգնություն, նշել է Զախարովան։ Ընդ որում, Եվրամիությունը ջանասիրաբար պայմաններ է դնում այդ աջակցությունը ստանալու հարցում իր արտասահմանյան գործընկերների շահագրգռվածությունը խթանելու համար։ Իսկ մեթոդները հայտնի են՝ ԵՄ շուկա ապրանքների մուտքի «նրբերանգավորում», «արտոնյալ վարկերի վրա» նստեցում։
ԵՄ-ի համար տնտեսական աջակցությունը վաղուց դարձել է ոչ թե օգնություն, այլ երրորդ երկրների քաղաքականության վրա ազդելու ու նրանց ներքին գործերին միջամտելու լծակ, համոզված է դիվանագետը: