Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔՊ֊ն մի քանի հարյուր ձայնի առավելությունը, եթե արդեն ներկայացնում է որպես քախջախիչ հաղթանակ նշանակում է կամ փրփուրներից է կախվում կամ կորցրել է իրականության զգացումը։
Նիկոլի բացակայությունը ընտրությունների ընթացքից ցույց տվեց, որ ղեկապետը ճոճվում է վարկանիշ֊հակառեյտինիգ պարանի վրա և իր մասնակցությունը, ձայնը, ձևը, տվյալներն ու ասույթ֊խոսույթը արդեն բավականին ոչ միանշանակ են ընդունվում քաղաքացիների շրջանակում։
Վաղարշապատ խոշորացված համայնքում ստանալով 15.000 ձայն Նիկոլն ու թաշախուստը այնպես են ոգևորվել կարծես Անդֆեդերացիայի վերստեղծման ֆոնին համակովկասյան ընտրություններում են հաղթել և արդեն խոսում են եղած ապագայի ոնց լինելուց ու պատրաստվում պետության, պատմության, ազգային արժանապատվության, եկեղեցականների դեմ իրենց նեոբոլշևիկյան աղանդի գործողությունների կիրառմանը։
Աղետաբեր, պատուհասահեն ղեկավարն և նրա նմանօրինակ անորակ թիմը անորոշ ապագայի և թույլ Հայաստանի երաշխավորներն են։
Ընտրված համայնքապետին չեմ ճանաչում, բայց մի բան գիտեմ.
Մեխակը լեգենդ է, (ինչպես նաև 26֊ի Յուրան) հաղթանակի սիմվոլ, ազգի հերոս, պայքարող մարտիկի մարմնացում, հայ տղամարդու զիլ տեսակ, ով իր կյանքը դրեց և տվեց հանուն այն Արցախի, որը նիկոլենք համարում են չգիտեմ ինչ ինքնիշխանության ոտքերի փաթաթան և երկրի տակը կպցրած ռումբ։
Մեխակը այն հայրենասիրության կրողն ու տարածողն էր, որը նիկոլենք համարում են սովետական կեղծ կատեգորիա։
Մեխակը այն Ղարաբաղի համար ոտքի կանգնեց, որը նիկոլենք համարում են Ադրբեջանի անքատելի մաս։
Մեխակը այն Շարժման ու պայքարի վառ գույներից է, որ նիկոլենք համարում են սխալական։
Կարճ ասած Մեխակի կյանքն ու գործը նիկոլենց համար ոչ թե չափանիշ է, այլ հականիշ։ Սա ոչ թե իմ կարծիքով, այլ քպ ի բարբաջանքով ու վարքագծով։
Մնացածը, ժամանակի ընթացքում կընկնի տեղը, հարցը նա է, թե այս դավաճանական, հակահայկան, մանրապճեղ, ազգուրաց ու պատմադավ ժամանակներում, ով իրեն ոնց դրսևորեց։
Սա է լինելու կշռարափի չափման քաշը։


