▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրեր Սամվել Կարապետյանի տան մոտից․ Փաշինյանն իր գրառումով բացահայտ սպառնում է նրան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացված․Սամվել Կարապետյանը այս պահին ձերբակալված չէ, չեն հասցրել, բայց շուտով կձերբակալեն, հայտնեց նրա եղբայրը` Կարեն Կարապետյանը

«Ինչ ասել ա, ճիշտ ա ասել, դեռ քիչ է ասել։ Այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ ինչ-որ բաներ ասացի»,–ասաց Կարեն Կարապետյանը` նկատի ունենալով Սամվել Կարապետյանի հայտարարությունը։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ սպառնում է Սամվել Կարապետյանին

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,–գրել է նա իր սոցցանցում։

Նշենք, որ այսօր Սամվել Կարապետյանը հանդես էր եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։

***

Կադրեր Սամվել Կարապետյանի տան մոտից՝ ԱրմենիաSputnik-ից, որին ՀՀ ՆԳՆ–ից հայտնել են, որ կան ձերբակալվածներ։Նրանք չեն մանրամասնել` արդյոք Սամվել Կարապետյանը ձերբակալվածների մեջ է։

«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն այս պահին իրականացնում է օպերատիվ միջոցառումներ»,- հայտնել են ոստիկանությունից։

45 անձի են բերման ենթարկել Սամվել Կարապետյանի տան մոտից, անգամ` ձեռքի կոտրվածքով երիտասարդների:

Այդ մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թևերը ոլորելով բերման են ենթրակում բոլոր նրանց, ովքեր փորձում են նկարահանել տեղի ունեցող իրադարձությունները:

***

«Հենց նոր մտա տուն` թոռները վազվզում էին, կարծես թե խուզարկություն տեղի չի ունեցել, ամեն ինչ հանգիստ է»,- լրագրողների հետ զրույցում արձանագրեց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը` նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը: Այս պահին նաև հայտնի է, որ Սամվել Կարապետյանը չի ձերբակալվել:
«Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործ ենք։ Սամվելի ասած ամեն բառի տակ մեկ առ մեկ ստորագրում եմ»,- կրկնեց գործարարի եղբայրը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին