▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդավար Եվրոպա, դե հնձիր քո ցանածը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Գիշերը բարի չէր մեր բարեկամ ֆրանսիացիների համար։ Երբ անցյալ ամիս պատիվ ունեցա ֆրանսիական համալսարանում մասնակցել Ֆրանսիայի պետքարտուղար Աղլեմ Դեզիղի հետ հանդիպմանն ու հարց բարձրացրեցի, թե «Արդյո՞ք Դուք վտանգ չեք տեսնում փախստականների այս հոսքից, մի՞թե նրանք խնդիրներ չեն առաջացնի Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի համար 20 տարում», նա պատասխանեց՝ ոչ։

Այս ամենի մեջ ես անձնապես անուղղակի կապ եմ տեսնում։
Դե ինչ՝ 20 տարի էլ չպահանջվեց ... Սրանք դեռ ծաղիկներն են, կնչպես ասում են ռուսները։ Ժողովրդավար Եվրոպա, դե հնձիր քո ցանածը:

Աշոտ Սարգսյան

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ  «Իսլամական պետությունը» ստանձնել է  Փարիզի ահաբեկչությունների  պատասխանատվությունը: «Սա վենդետա է Սիրիայի համար. Սա Փարիզի սեպտեմբերի 11 է»,- նշվում է հայտարարություն մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին