▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում

Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․  ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։

Երկու ընկերությունները համատեղել են ջանքերը,  որպեսզի երեխաների ուղևորությունները լինեն էլ ավելի ջերմ ու ապահով։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև հասարակության մեջ երեխաների անվտանգ երթևեկության հարցին պատասխանատու մոտեցման ձևավորմանը։

Նոր նախաձեռնության վերաբերյալ ընկերությունները հրապարակել են հոլովակ, որում նաև մանրամասն ներկայացված են մանկական նստատեղով մեքենա պատվիրելու քայլերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին