|
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադարձել է ՀՅԴ անդամների բնակարաններում իրականացված խուզարկություններին, առգրավված զենքերին։ «Ոչ թե դաշնակցալաններ են նրանք միայն, այլ ահաբեկչության կազմակերպիչներից են հստակ»,- ասել է Հակոբյանը։ Նա իր խոսքը եզրափակել է՝ ասելով․ «Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը»։ *** ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական այս պատգամավորը կոչ է անում փակել ՀՅԴ կուսակցությունը։ Ծանոթ ձեռագիր Է, չէ՞։ Դեժավյու ապրեցի, պահի տակ գնացի 90-ականներ։ *** ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի գործող ապազգային իշխանությունը, կորցնելով հասարակական վստահությունը, անցել է քաղաքական հաշվեհարդարի բացահայտ ուղուն։ Խախտելով Սահմանադրությամբ ամրագրված ազատության ու իրավունքների հիմքերը՝ իշխանական վարչակազմը ապօրինի բռնաճնշումներով փորձում է լռեցնել ՀՅԴ-ին, որի պայքարն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։ |
«Ժամանակն է կրկին փակել Դաշնակցությունը»․ ՔՊ-ական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


