Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրավիճակն ավելի է սրվելու: Իսրայելը փորձելու է այլևս ամեն գնով Իրանում իշխանափոխություն իրականացնել: Դրա համար փորձ է արվելու երկիրն ապակայունացնել ներսից` զանգվածներ դուրս բերելու ուղով: Այդպիսի կոչ Իրանի ժողովրդին արդեն իսկ արել է Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդին` ամերիկաբնակ Ռեզա Փահլավին:
Իսրայելը գրեթե գրավել է ողջ Գազան, ոչնչացրել է Համասը, գլխատել ու ջլատել է Հիզբալլան, ծնկի է բերել Հութիներին, որոնց հայերը ռսավարի «Խուսիտ» են ասում և կոտրել է Սիրիայի ռազմական ողնաշարը: Միակ արգելապատնեշը ապահով զգալու ողջ տարածաշրջանում, այսօր Իսրայելը համարում է Իրանը: Իրանում իշխանափոխությունը նաև Նեթանյահուի համար իր իշխանությունը երակարաձգելու լուրջ մեխանիզմ է: Իսրայելը, անպայմանորեն օգտագործելու է իր քաղաքների վրա իրանական հակահարձակումը` իր մաքսիմում ծրագիրն իրականացնելու համար:
Իսրայելը հասկանում է, որ Թրամփի վարչակազմն իր համար եզակի հնարավորության պատուհան է բացել լուծելու Իրանի խնդիրը, որի համար քրեդիթ և փառք ստանալուց չի խորշելու նաև հենց ինքը` նախագահ Թրամփը: Իսրայելը հասկանում է նաև, որ հիմա պահն է մեկընդմիշտ լուծելու Իրանի խնդիրը և տարածաշրջանում դառնալու անգերազանցելի ու անխոցելի ուժ: Ու ամեն բան անելու է դրա համար:
Միաժամանակ Թեհրանում հասկանում են, որ սա այլևս այաթոլլաների իշխանության մնալու փորձաքարն է: Եվ իշխանությունը նույնպես գործադրելու է իր ողջ պոտենցիալը` երկիրը տանուլ չտալու համար:
Ադրբեջանն իր հերթին այս քաոսից անպայմանորեն օգտվելու է, եթե իրավիճակը չսառչի: Ակնհայտորեն Բաքուն արդեն իսկ պայմանավորվածություններ ունի խաղացող բոլոր կողմերի հետ` Հայաստանը արագ արշավանքով մասնատել-կլանելու վերաբերյալ: Եվ հետևում է Իրան-Իսրայել բախմանը` իր աստեղային ժամին սպասելով:
Այս ողջ պարադիգմում ամենակարևոր գործոնը, սակայն, Իրանի ժողովուրդն է: Կախված նրանից թե իրանցիները կպաշտպանեն սեփական իշխանությունը թե դեմ դուրս կգան դրան, կորոշվի այս կոնֆլիկտի միանշանակ ելքը:
Իսկ մինչ այդ դեռ ջրեր կան հոսելու, դեռ արյուն կա հեղվելու:
Իսկ Հայաստանը՞: Իսկ Հայաստանում կաթողիկոսի անզուսպ ամորձիների հարցն է քննարկվում: Իսկ Երևանի փնթի կաֆեներում շարունակվում է գինի լակվել և համեղ բայց զզվելի քաբաբ խեղդվել:
Չէ՞ որ քաբաբն է կյանքի իմաստը ու հայրենիքի գինը: Իսկ ուրիշները թող կենաց ու մահու կռիվ մղեն:
Հայաստանում բալքիմ լավ կըլնի:
Ամեն ինչ լավ կըլնի ախպե՛ր»:
|