|
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հիմա գոնե հասկանում եք, թե ովքեր են նիկոլի աշխարհաքաղաքական տերերը, որ բևեռն է ջանասիրաբար ուրանալ ստիպում Արցախը, հիմա քավորություն անում միջանցքի տրամադրմանը:
Այո դա արևմուտքն է...
Հիմա իրենց աշխարհաքաղաքական գիքորին տանում են թղթի կտոր ստորագրելու, որը ոչ այլ ինչ է, քան տուկով խոտ, որով փաշինյանը պիտի կերակրի նախընտրական տարում իր ընտրազանգվածին:
Ու կգտնվեն ոմանք, ովքեր կուտեն այդ խոտը:
Միայն նիկոլը կարար խաղաղ երկրին պատերազմ ու պարտություն բերեր, հետո նույն ժողովրդի վրա թանկով ծախել խաղաղությունը, սա նման է իրավիճակի, երբ բժիշկը առողջ մարդու թևը կտրի ու սկսի բացատրել թե ինչ լավ բան է պրոթեզը»։
***
|
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջանցք և Մինսկի խմբի լուծարում՝ ինչ որ մի թղթիկի դիմաց․․․․
Ալիևն ու Փաշինյանն ուրբաթ օրը հանդիպելու են Միացյալ Նահանգներում։ Հաշվի առնելով այն դավադիր գաղտնիության մթնոլորտը, որը ստեղծել է Փաշինյանը, (ով, ի դեպ, խոստանում էր ժողովրդի թիկունքում որևէ թուղթ չստորագրել, որևէ համաձայնություն չկայացնել), հնարավոր չէ 100% վստահությամբ ասել, թե ինչ թուղթ է սեղանին դրված։ Սակայն, ի մի բերելով կազմակերպված և «բնական» արտահոսքերը, քաղաքական հայտարարությունները և կառավարվող «փորձագետերի» վերլուծությունները, կարելի է ենթադրել, որ կստորագրվի ինչ-որ մի ընդհանուր հայտարարություն, հուշագիր, որով կողմերը կհայտարարեն, որ շարունակելու են առաջ շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակում։ Չեմ բացառում նույնիսկ «խաղաղության» համաձայնագրի նախաստորագրում։ Արդյունքում․
- Փաշինյանը կստանա Ալիևի ստորագրությունը մի թղթի տակ, որի վրա կա «խաղաղություն» բառը։ Դրանով նա կգնա ընտրությունների ու կհայտարարի, որ խաղաղություն հաստատել է, մնում է ամրապնդել։
- Ադրբեջանը կհասնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Մի ինստիտուտի, որն առավել քան 25 տարի Արցախյան հակամարտության միջնորդ է հանդիսացել, որի ներկայացրած կարգավորման առաջարկներն անվերապահորեն ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սրանով Արցախի հարցը միջազգային օրակարգ վերադարձնելը կդառնա շատ բարդ։ Բայց Ադրբեջանը միայն այդքանով չի բավարարվի։ Ադրբեջանը Հայաստանով «անխոչնդոտ անցման իրավունք», այսինքն՝ միջանցք կստանա։ Կարևոր չէ, թե ով է երկաթուղին կառուցելու, կարևորն այդ տարածքի իրավական կարգավիճակն է և տարածքի տնօրինման/օգտագործման իրավունքը։ Ֆորմալ առումով՝ միջանցքը կհամարվի Հայաստանի մաս, բայց իրականում, Հայաստանի ինքնիշխանությունը կլինի սահամանափակ, զուտ ձևական։
- Հայաստանը միջանցքի ու Մինսկի խմբի համանախագահության դիմաց որևէ բան չի ստանա, կկորցնի իր տարածքի ամենառազմավարական հատվածի նկատմամբ փաստացի ինքնիշխանությունը։
Փաշինյանի շահերը հակասում են Հայաստանի շահերին ու ամբողջապես համընկնում են Ադրբեջանի շահերի հետ։ Փաշինյանը պետք է հեռանա»:
***
|
|
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի սիրիացումը սկսված է։
Այս քարտեզն ազդեցության գոտիների բզկտված Սիրիայի նախկին քարտեզն է, որը փոխվեց 2024 թ֊ի դեկտեմբերին, երբ իսրայելա֊թուրք֊ամերիկյան տանդեմի ուժերը պարտության մատնեցին ռուս-իրանական տանդեմի կողմից պաշտպանվող Բաշար Ասադին և գրավեցին նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները...
Ասադի իշանազրկումից հետո Պուտինը դեռ շարունակում է Լաթաքիայում և Տարտուսում պահել իր բազաները, որոնց գործունեությունն ուղղակի սահմանափակված է բոլոր առումներով, և նրանք ոչինչ չեն կարող ինքնուրույն անել... Ռուսների թուլությունը բացահայտ երևաց այն ժամանակ, երբ թրքամետ ահաբեկիչներն Ասադի իշխանազրկումից ամիսներ անց Ալ֊Շարաայի գլխավորությամբ մի քանի տասնյակ հազար ալավիների սպանեցին Լաթաքիայում և Տարտուսում, որի ժամանակ ռուսները «չեզոքություն» պահպանեցին...
Նույն բանը լինելու է Հայաստաբում, երբ Նիկոլի ձեռամբ Հայաստան մտան ամերիկացի զինյալները` «Զանգեզուրի միջանցքի» պահպանության համար ու այդ ժամանակ ժողջանն իր մաշկի վրա է զգալու Հայաստանի «սիրիացման» բոլոր կողմերը, որի վերջնարդյունքը լինելու է նույն թուրքադրբեջանա֊իսրայելա֊ ամերիկյան տանդեմի կողմից ռուսների` 102֊րդ ռազմաբազայի դուրս շպրտելը և իրանական ազդոցությունը Հայաստաբում ոչնչացնելը... Հիշեք` եթե ռուսները չսթափվեն, ապա գլխիկոր կհեռանան ինչպես արեցին Կոսովոյում և մեկուսացված են Սիրիայում...
Նիկոլը Հայաստանը տանում է ամենավատ ուղղով` դարձնելով այն պլացդարմ իրար հետ հակամարտող տերությունների միջև և հույս ունի, որ բզկտված և մասնատված Հայաստանի ինչ֊որ մի մասում կառավարիչ է աշխատելու...
Հայաստանում Նիկոլի ձեռամբ սեփական ծրագրերն իրագործող հակահայ ուժերի հաջողության հասնելու պարագայում նրանք երկրորդ ճակատ են բացելու ՌԴ֊ի դեմ` Հյուսիսային Կովկասում (որը չհաջողվեց անել Վրաստանի միջոցով) և շրջափակելու են Իրանը հյուսիս֊արևունքից և արևմուտքից` նոր հարձակում պատրաստելով Իրանի դեմ...
Դե իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այդ ամենին մասնակցելու համար գին են առաջարկել` ոչ միայն ՌԴ֊ի հյուսիսկովկասյան և Իրանի` ատրպատականյան տարալքները, այլև ողջ Հայաստանը, որի հանաձայնությունը, որքան հասկանալի է, ստացել են...Իսկ այդ հակահայ կենտրոններին այս ծրագրերն իրագործելուն օգնում է Նիկոլ Անհողը...
Մեկ հույս է մնում` որ Թեհրանն ու Մոսկվան թույլ չտան նեոպանթուրանական և նեոպանօսմանական այս ծրագրի իրագործումը, որի հաջորդ զոհերը Հայաստանից հետո լինելու են Ռուսաստանն ու Իրանը...»։
|