▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինեկոբանկ, հնարավո՞ր է պարզեք, թե ինչպե՞ս է զեղծարարներին հայտնի դարձել սա․․․

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նման դեպքերն արդեն շատ հաճախ են հանդիպում, բանկային ու ֆինանսական զեղծարարությունների արշավը Հայաստանում էլ է թափ հավաքում։

Բայց նման դեպքերի ի հայտ գալուց չի տրվում ամենա կարևոր հարցը։

Հարգելի Inecobank CJSC, հնարավո՞ր է պարզեք, թե ինչպե՞ս է զեղծարարներին հայտնի դարձել, որ Թեհմինե Ենոքյան անուն ազգանունով և կոնկրետ հեռախոսահամարով հաճախորդ ունեք։

Պատասխանի 2 տարբերակ ունեմ։

Ա. Կամ ձեր տվյալների բազան ընդհանրապես պաշտպանված չէ։

Բ. Կամ էլ ձեր տվյալների բազային հասանելիություն ունեցող մարդիկ այդ բազան հասանելի են դարձնում զեղծարարների համար։

Այս խնդիրը պետք է դիտարկվի ընդհանրական ֆինանսական ու բանկային համակարգի խոցելիության տեսանկյունից։ Սա ոչ միայն կոնկրետ հանցատեսակի խնդիր է, ոչ միայն նկարագրված զեղծարարությունների դեմ պայքար պահանջող խնդիր է, այլ ընդհանրապես ամբողջ ֆինանսական համակարգի անվտանգության»։

Ավելի վաղ, Թեհմինե Ենոքյանը հետևյալ գրառումն էր կատարել․ «Էսօր զանգ եմ ստանում էս համարից, թե բա Inecobank CJSC-ից են ձեզ անհանգստացնում մենք Թեհմինե Ենոքյանի հետ ենք խոսում, հաստատում եմ, որ ես եմ, հետո շարունակում են, որ իբր թե իմ անունից 600 000 ֏ ի վարկ ա ձևակերպված, ուզում են համոզվեն արդյոք ես եմ ձևակերպել, եթե այո ուրեմն օկ է, եթե ոչ` ապա"օգնեն" ինձ չեղարկել վարկը։ Էտ պահին հետ եմ նայում զանգած համարին, հասկանում եմ շատ նման է Ինեկոբանկի համարին բայց կասկածներից ելնելով, իրենց ասած քայլերը չեմ անում, ասում եմ ,եթե անգամ վարկ է ձևակերպված ոչ իմ անունից, ես կայցելեm բանկ կճշտեմ, ու էստեղ իրենք արագորեն անջատում են հեռախոսը։

Հետ զանգելով Ինեկոբանկ համոզվում եմ, որ իրենց կողմից ինձ զանգ չի եկել նման բովանդակությամբ։

Գնացի բանկ դիմում տվեցի համարը փոխանցեցի, որտեղից զանգ էր եկել։

Գլխներիդ ձյուն գա ես իմ կյանքում 10 դրամի վարկի չեմ դիմել, կա` ծախսում եմ, չէ, չեմ ծախսում։

Ամեն դեպքում համոզվեցի որ անուն ազգանուն ու հեռախոսահամար ճշտելով ոչ մի գործարք իմ անունից չէին կարող անել, պետք է իրենց հրահանգներին հետևեի, որպեսզի վարկ ձևակերպվեր, իբր չեղարկման գործողությունների տակ, սակայն չեմ արել, համարենք, որ զեղծարարության զոհ չդարձանք։

Զգուշանանք ու լինենք տեղեկացված»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին