▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ես… Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հայերենով ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին՝ Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնի ժամանակ: Այդ մասին հայտնում է The Australian-ը:

Շերը հայերենով հարցրել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին՝ «Ինչպե՞ս ես», երբ նրանք հանդիպել են փառատոնի ժամանակ: Նշենք, որ վարչապետը և Շերը մոտ 10 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել:

Հավելենք, որ Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում՝ հայ գաղթականների ընտանիքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին