▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է քահանան մերժել ՔՊ-ականին դառնալ կնքահայր. մանրամասներ

Ինչու՞ է քահանան մերժել ՔՊ-ականին դառնալ կնքահայր. մանրամասներ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի, առաջարկել է փոխել քավորին։ Նա նշել է, որ եկեղեցու և Վեհափառի դեմ գրոհի մասնակիցն իրավունք չունի քավոր կանգնելու։
Սեբեոս քահանա Ղալաչյանը պարզաբանել է՝ ասելով․ «Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենանք, որի համաձայն կորոշենք, որ տվյալ անձնավորությունը, անկախ նրանից, որ ինքը կվկայի, թե քրիստոնյա է, պետք է ճշտել․․․Պատահաբար ես ճանաչեցի՝ տպավորվել էր իմ մեջ այդ ՔՊ պատգամավորի դեմքը, իր արտահայտությունները ուղղված Ամենայն Հայոց Հայրապետիս, հայ եկեղեցականներին և հանկարծ տեսնում եմ, որ այդ անձնավորությունը, ով իմ Վեհափառին անվանում է ավազանի անունով, ով ասում է, որ նրան պետք է Վեհարանից դուրս շպրտեն, եկել էր և ուզում էր կնքահայրության պատվին արժանանալ։

Համառոտ ասելու համար նշեմ, որ ես արգելեցի իրեն դառնալու կնքահայր։ Ես սիրով առաջարկեցի կնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մյուռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայց մեկ պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից պատկառանքով լցված մի անձնավորություն, ով ընդունում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական կարգը»,- նշել է քահանա Ղալաչյանը՝ պատմելով, որ հնչել են անվայել խոսքեր, Նարեկ Գրիգորյանը բազում անգամ կրկնել է, որ Վեհափառին պարանոցից բռնած վեհարանից պետք է դուրս շպրտի։ «Արդյո՞ք ես իրավունք ունեի թույլ տալու, որ այդ ոչ պատգամավորը, ով կիսում է ռոմանբաղդասարյանների կարծիքը, կրի այն պատիվը, որ կրում է կնքահայրը Հայոց եկեղեցում»,-- ասում է հոգևոր հայրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին