▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ վերաբերում է թմրանյութեր օգտագործելուն կամ օգտագործած լինելուն՝ կասեմ հետևյալը․․․Նախարար

Սրբուհի Գալյանը, թեպետ ծանոթ չէ Թագուհի Թովմասյան-Արթուր Հովհաննիսյանը հակամարտությանը, սակայն դատապարտում է վիրավորանքը

«Ցանկացած պարագայում վիրավորանքն անընդունելի է»,–լրագրողներին ասաց արդարադատության նախարարը։

Տեղեկացրեց, որ ոչ վաղ անցյալում քննարկվել է օրգանիզմում թմրանյութերի առկայությունը ստուգող թեստեր տալու պարտականության սահմանումը մի շարք պաշտոնատար անձանց պարագայում, ինչին ինքը դեմ չէ։

***

«Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ձեր աշխատանքից։ Հաստատո՞ւմ եք այդ խոսակցությունը»,- «Նյուզ»-ի թղթակիցը հետաքրքրվեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից։ «Ոչ իհարկե, ովքեր տարածել են այս տեղեկությունները՝ իրենցից կարող եք հարցնել պատճառները, ես նման բան չգիտեմ։ Երբևէ դժգոհություն չեմ զգացել, որ զգամ՝ ձեզ տեղյակ կպահեմ»,- պատասխանել է նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին