▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ կապ ունի Ավինյանի հայրը Նորք-Մարաշի «խրամատների» հետ»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Հարցեր Նիկոլ Փաշինյանին շարքից․․․
Այսօր Նիկոլ Փաշինյան, Ձեզ՝ որպես ասֆալտի «լավ» մասնագետ եմ հարց տալիս.
Կարո՞ղ եք ասել կամ գուշակել, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր Տիգրան Ավինյանենց տան փողոցի ասֆալտը չի քանդվել, բայց Գայի պողոտայի շուրջ 6 ամիս կառուցած փողոցում խրամատներ են գոյացել․․․
Իմիջիայլոց, ամենաշատ աղն ու ավազը հենց այս փողոցում է լցվել, քանի որ քաղաքապետի փողոցն է․
Մի փոքր օգնեմ, կարո՞ղ ա այստեղ բիտումը չեն տնտեսել ու որակով են սարքել։
Հ․Գ․ Ուղղակի ահավոր է, որ տեսանյութի ճանապարհի մի հատվածը «Գրիգոր Լուսավորիչ» շտապ օգնության հիվանդանոցի ճանապարհն է և այստեղով պետք է փորձեն հիվանդին մեկ րոպե շուտ հասցնեն հիվանդանոց․․․
Թե բա «ԱՍՖԱԼՏԸ ԴԱ ԱՍՖԱԼՏ Է»․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին