Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կադրեր է ներկայացրել, որտեղ նա գիրք է ընթերցում։
Լրագրող Կարպիս Փաշոյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատեցի, որ Աննա Հակոբյանը կարդում է Հենրիկ Մեյնանդերի «Ֆինլանդիայի պատմություն»-ը։ Արդեն իսկ լավ է, որ Նոր կտակարանից բացի այլ գրքեր էլ են կարդում, բայց ցավոք սրտի դա ուշացած ընթերցանություն է։ Կառավարող ուժն արդեն իսկ հասցրել է անել ֆիննական հաջողված փորձի բոլոր հնարավոր հակառակ քայլերը։
Սա էլ իմ հարցազրույցը պարոն Մեյնանդերի հետ»։