▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ եք ձեզ թույլ տալիս, դատախազն է ելույթ ունենում». Ալեն Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԱԺ արտահերթ նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրեկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։

Ընդդիմությունը վերադարձել է դահլիճ, նարնք բոյկոտել էին Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությունից զրեկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։
«Պարոն Վարդանյան չի կարելի զրուցել, ի՞նչ եք ձեզ թույլ տալիս, դատախազն է ելույթ ունենում»,- ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանին նկատողություն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագրի համաձայն՝ նա չարաշահել է իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները։ 2016 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնը, ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև՝ հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, տեղեկացված լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ, միջոցներ չի ձեռնարկվել նշված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ: Հակառակը՝ Սեյրան Օհանյանի կողմից վերոնշյալ տարածքը զավթելու և այնտեղ ինքնակամ շենք-շինություններ կառուցելու փաստը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանն օրինական տեսք տալու նպատակով միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Ս. Օհանյանի կողմից որոշված, նրա հետ փոխկապակցված անձի անվամբ կառուցապատման իրավունքի տրամադրման ուղղությամբ, որի արդյունքում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձի միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող՝ հիշյալ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր և այդ կերպ փաստացի ապահովվել է Ս. Օհանյանի կողմից նշված անշարժ գույքի հետագա անխոչընդոտ տիրապետումը։

Դիտեք նաև՝

«Շնորհավորում եմ ձեզ, դուք ՀՀ 3-րդ հանրապետության պատմության առաջին և միակ դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվում։ Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»,-ԱԺ-ում, դիմելով Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նրա խոսքով Արծվիկ Մինասյանի քրեական գործն ամբողջությամբ ապօրինի է և քաղաքական․ «Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է եղե՞լ ենթադրյալ հանցագործների հետ։ Դուք միայն մեջբերում էիք Արծվիկ Մինասյանի ցուցունքը, չասացիք, թե այլ անձինք ովքե՞ր են, որոնք ցուցմունքներ են տվել։ Ստացվում է՝ Մինասյանը ցուցմունք է տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասաց Խամոյանը։

***

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
«Երբ լսում էի, մի պահ ջղայնացա, մի պահ հանգստացա, քանի որ հասկացա, որ ամենայն հավանականությամբ, իրավական տեսակետից Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել կամ ինքը պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասով»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով իրեն են վերագրվում բաներ, որոնք ոչ միայն իրավական տեսակետից վերագրելի չեն, այլ մտադրություններ, որոնք բացարձակ տեղ չունեն։
«2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել եմ Բնապահպանության նախարար և առաջին ամսվա անելիքը եղել է ոլորտի խնդիրներին ծանոթանալը այդ թվում հատուկ պահպանվող տարածքների մասով․․․«Սևան» ազգային պարկի մասով բազմաթիվ խնդիրներ, այդ թվում հողօգտագործման մասով խնդիր է դրվել, որ ունենանք համակարգային լուծում։ Իմ նախարար նշանակվելուց 1 տարի անց կառավարությունը հաստատեց «Սևան» ազգային պարկի զարգացման ծրագիր և որտեղ պետք է այս խնդիրներին լուծում տրվեր։ Սակայն, ցավոք, 2022 թվականին հունվարի 1-ից գործող Կառավարությունը դադարեցրեց էս հայեցակարգի գործողությունը։ Այս տեսակետից՝ շուրջ 4800 ապօրինի շինություններ «Սևան» ազգային պարկում, որոնք եղել են Խորհրդային տարիներից կառուցված, ներառյալ բազմաթիվ տարածքներ, օգտագործվում են պետական մակարդակով, օգտագործվում են և պատշաճ վճարում չի կատարվում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով այն բոլոր պնդումները, որ խնդրո առարկա գույքի վերաբերյալ մրցույթը եղել է ձևական, ճիշտ չէ, այն իրականացվել է ըստ գործող օրենքների և որ բնապահպանության նախարարության աշխատակիցները իրավունք չունեն պարզելու անձանց փոխկապակցվածության հարցը։ «Թմբկահարվում է, թե մրցութային փաթեում բացակայում է Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությունը, չկա նման պահանջ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ երբ գլխավոր դատախազը ասում է, որ հատուկ բնության պահպանվող տարածքների վրա արգելվում է կառուցապատումը, էլի իրականությանը չի համապատասխանում։
Հիշեցնենք՝ ըստ միջնորդագրի․«Արծվիկ Մինասյանը

տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, 2010-2015 թվականների ընթացքում ապօրինի զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Հայաստանի Հանրապետությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեի 10526 քմ մակերեսով հողատարածքը,

- տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ,

- տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում՝ իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել և դրանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել»:

***

«Արծվիկ Մինասյանը տեղյակ է եղել, որ Սեյրան Օհանյանը ապօրինի զավթել է հատուկ պահպանվող հողատարածք»,- ԱԺ-ում հայտնել էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։
«Սուտ, ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին՝ Սեյրան Օհանյանը կապ ունի կառուցապատման հետ, թե՝ ոչ։ Ես ընդամենը ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն առանձնատունը օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից։ Ինչո՞ւ եք բաներ վերագրում ինձ, որ իրականության հետ կապ չունեն, ավելի տպավորիչ դարձնելու համա՞ր»,- իր ելույթում ասաց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին