Ի՞նչ է կատարվում Սամվել Կարապետյանի տան մոտ․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը, քիչ առաջ լրագրողներին ու ներկաներին հավաստիացրեց, որ գործարարը տանն է, նրան չեն ձերբակալել: *** Եթե եկեղեցուն աջակցելը դիտվում է որպես հանցագործություն, ուրեմն մենք հանցագործ ենք. Կարեն Կարապետյան «Քանի որ մեզ հանցագործ են համարում, մենք այստեղ կանգնած ենք, թող գան մեզ տանեն»,- հավաքվածներին հայտարարեց Սամվել Կարապետյանի եղբայրը: Դիտեք նաև՝
Մի պահ լարված իրավիճակ էր Սամվել Կարապետյանի տան մոտ Պարեկները պահանջում էին հեռացնել Սամվել Կարապետյանի տան դիմաց կանգնած բեռնատարը, սակայն Կարապետյանի աջակիցները թույլ չէին տալիս դա անել։ Քաղաքացիների և ոստիկանների միջև մի քանի րոպե տևած լեզվակռվից և հրմշտոցից հետո վերջիններս քաղաքացիներին համոզել են հեռանալ և բացել ճանապարհը բեռնատարի համար Միջադեպից հետո հավաքվածները կրկին անմիջապես վերադարձել են Սամվել Կարապետյանի առանձնատան բակ: |
***
Սամվել Կարապետյանը RT-ին ասել է, որ անվտանգության ուժերը կոտրել են երկու մարդու ձեռքերը, որոնք Երևանում իր առանձնատան առաջ հավաքվել էին իրեն աջակցելու համար:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանն էր արձանագրել, որ առանձնատան բակից թևերը ոլորելով բերման են ենթարկել շուրջ 45 մարդու, անգամ նրանց, ում ձեռքերը կոտրվել են:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝