▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում չի կարող լինել մեկից ավելի կին. Տիգրան Ուրիխանյան

13282920964_206c22130b_bWnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ քաղաքական գործիչների կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք երիտասարդ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կնոջը։
Տիգրան Ուրիխանյանն ամուսնացել է 2014թ. մարտի 15-ին։ Նրա կինն ազգությամբ ռուս Կատերինա Չերկաշինան է։

Պատգամավորի կինը ծնվել եւ մեծացել է Սիբիրում։ Նա պատմում է, որ մինչ ամուսնու հետ ծանոթանալը, հայերի հետ չի շփվել եւ ազգությամբ հայ ծանոթներ չի ունեցել։
«Ես առաջին հերթին ամուսնացել եմ իմ սիրած տղամարդու հետ, հետո նոր քաղաքական գործչի եւ պատգամավորի։ Հայաստանում ինձ դուր է գալիս, անգամ չեմ էլ զգացել, թե ինչպես եմ ինտեգրվել այս մթնոլորտում»,- ասում է Կատերինան, ով շարունակում է ուսումնասիրել ու սովորել հայերեն։

Ազատ ժամանակ պատգամավորն ու կինը սիրում են քաղաքից դուրս մեկնել կամ ֆանտաստիկ ժանրի որեւէ ֆիլմ դիտել։

«Երբեք չեմ հասկանա Կատերինան գոհ է, թե դժգոհ։ Նա երբեք ցույց չի տալիս իր դժգոհությունը, ինչի համար էլ նրան շնորհակալ եմ»,- ասում է պատգամավորը։

Ընտանիքի վերաբերյալ Տիգրան Ուրիխանյանի պատկերացումերը հետեւյալն են.
«Կամ մարդիկ իրար հետ պիտի լինեն ու երջանիկ զգան կամ իրար հետ չլինեն։ Յուրաքանչյուր ընտանիքի անդամ պիտի պատրաստ լինի կյանքը զոհաբերել ընտանիքի մեկ այլ անդամի համար, եթե դա չկա, արդեն ընտանիք չէ»։

13282576355_8c15015f27_b
Իսկ կանանց մասին Ուրիխանյանն ասում է. «Կնոջ առկայությունը քո աշխատանքային կյանքում, ընկերական շրջապատում, անձնականում, բնականաբար, ընտանիքում, որքանով որ է, այնքանով դու քեզ ավելի տղամարդ ես զգում»։

Ըստ պատգամավորի՝ սիրող տղամարդը թույլ է, խոցելի է, ունակ է վեհ ու վսեմ արարքների, բայց նրան պետք է պահել, փայփայել։

«Իմ կյանքում չի կարող լինել մեկից ավելի կին, որին ես կխոստովանեմ այն միակ զգացմունքը, որի համար արժե ապրել»,- խոստովանում է երիտասարդ պատգամավորը։

Տիգրան Ուրիխանյանն անկեղծորեն նշում է, որ կանանց մեջ իրեն շատ բան կարող է հիասթափեցնել եւ որ այդ հարցում նա շատ բծախնդիր է։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին