▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը

IDBank-ը նոր մասնաճյուղ ունի․ բանկային նոր մշակույթը տարածվելու է նաև օրեր առաջ իր դռները բացած Հոմպլեքս Հիպեր մոլում՝ էլ ավելի մոտիկ ու հասանելի դառնալով թե՛ տարածքի բնակիչների, թե՛ առևտրի կենտրոնի այցելուների համար։

Նոր մասնաճյուղը թվով 19-րդն է․ Բանկից վստահեցնում են՝ նորաբաց առևտրի կենտրոնում մասնաճյուղ ունենալն անչափ կարևոր էր։ Հոմպլեքս Հիպեր Մոլում ամեն բան կա տան համար՝ սկսած տեխնիկայից մինչև կահույք, տնտեսական և կենցաղային պարագաներ և շատ ավելին։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար սկզբունքային է հնարավորինս մոտ ու հասանելի լինել հաճախորդների համար՝ ներկայություն ապահովելով ամենապահանջված կետերում։ IDBank-ի նոր մասնաճյուղն այստեղ ևս կծառայի որպես ֆինանսական հուսալի գործընկեր։ «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։

Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Հոմպլեքսի այցելուների համար այժմ հասանելի է նաև լիարժեք բանկային սպասարկում՝ հաշիվների բացումից մինչև բիզնես վարկավորում։ Եվ հաճախորդների առավելագույն հարմարավետության համար նախատեսել ենք երկարացված աշխատանքային գրաֆիկ մասնաճյուղի համար՝ «Հոմպլեքս Մոլ» մասնաճյուղը հաճախորդների սպասարկում կիրականացնի ամեն օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը՝ 10։00-22։00։

Հոմպլեքս Մոլի և IDBank-ի նոր մասնաճյուղի հասցեն է՝ գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճ․ 1/4, մասնաճյուղն էլ երկու մուտք ունի՝ թե՛ դրսի հատվածից, թե՛ առևտրի կենտրոնի ներսից։

Ի դեպ, Հոմպլեքս Մոլում է նաև Իդրամը՝ QR-վճարումներով․ առևտրի կենտրոնում տեղակայված վաճառակետերում կարող եք վճարել Իդրամով՝ օգտվելով նաև Rocket Line թվային ապառիկից, ստանալով անհրաժեշտ ապրանքը նույն պահին, իսկ վճարումը կատարելով ավելի ուշ՝ հարմար պահի։ Այս պահին Իդրամով վճարել հնարավոր է ավելի քան 25․000 վաճառակետում ողջ Հայաստանի տարածքում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին