▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հվ. Սուդանի ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխվեցին Հայաստան

Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի  անդամների մարմիններն երեկ՝  նոյեմբերի 12-ին, ուշ երեկոյան տեղափոխվեցին Երևան: Աճյունները Հայաստան են տեղափոխվել Ջուբա-Խարթում-Երևան չարտերային չվերթով տեղական ժամանակով 22:30-ի սահմաններում: Հայրենիք են տեղափոխվել կործանված ԱՆ-12  օդանավի 5 անդամների մարմինները՝

1. հրամանատար Գեւորգ Թովմասյան

 2. երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան

3.բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան

4. ավիատեխնիկ Արմեն Անտոնյան

 5.ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4¬-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա:  Զոհված անձնակազմի անդամներից 5 հայ են եղել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին