▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրայր սարկավագը հերքել է, որ այդ խոսքերն իրեն են պատկանում»․ Փաստաբան

Ինչպես հայտնի է, «Սրբազան պայքար» շարժման անդամ Հրայր սարկավագ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է կալանավայրում, ևս մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման մեջ, ավելին, ըստ Դատախազության ներկայացրած գաղտնալսումների, նրան են վերագրվում հետևյալ մտքերը․ «Հ.Հակոբյան (Հրայր սարկավագ)- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ»:
Այս խոսքերին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը․ «Հրայր սարկավագ Հակոբյանի հետ խոսել եմ, փորձել եմ ճշգրտել՝ արդյո՞ք այս մտքերը նրանն են: Նա ըստ էության հերքեց, ասաց, որ իրեն վերագրվող խոսքերն իրեն չեն պատկանում և խոսակցությունն ընդհանուր բովանդակությունից կտրված է»։ Փաստաբանը Հրայր սարկավագին վերագրվող մեղադրանքը համարեց զավեշտ։

***

Քննչական կոմիտեի կողմից «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման անդամների վերաբերյալ հրապարակված ձայնագրությունների համադրությունից պարզ է դարձել, որ ներկայացվել են կոնտեքստից կտրված նախադասություններ՝ հավաքված տարբեր օրերի խոսակցություններից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը․ «Գործին կից արձանագրության մեջ, օրինակ, կա խոսակցություն, որ այսինչ գործողությունը պետք է անենք, հաջորդիվ՝ երկու բառ՝ «օրինական եղանակով»։ ՔԿ-ի ձայնագրությունում «օրիանական եղանակ»-ը դուրս է բերվել և ստացվում է, որ պետք է անենք այսինչ գործողությունը։ Բազմաթիվ նման հակասություններ արդեն ֆիքսել ենք»,- ասաց Խուդոյանը։
Նա կրկնեց նաև իր այն միտքը, որ Գլխավոր դատախազն Արթուր Սարգսյանի միջնորդագիրը ներկայացնելիս սուտ պնդումներ է կատարել․ «Ասում էր՝ գործողությունը պլանավորվում էր 2025թ-ի սեպտեմբերին, այս սուտը ընդդիմադիր պատգամավորների շնորհիվ բռնվեց և նա ստիպված էր հերքել, չնայած, երեկոյան հարցազրույցին նույն մանիպուլյացիան անում էր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին