▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեղադրանքներով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի քրեական գործին է միացվել նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի նկատմամբ վարույթը։
Նախկին վարչապետի գործը քննող՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է եղբայրների գործերը քննել մեկ վարույթում՝ իր նախագահությամբ։ Հենրիկ Աբրահամյանի գործով մեղադրյալի աթոռին են նա ու որդին՝ Հովհաննեսը։ Վերջինս, ըստ մեղադրանքի, որպես «Մեծն Հովնան» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաեւ ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ եւ էական վնաս հասցրել շրջակա միջավայրին։ Բացի այդ, «օժանդակել է պաշտոնատար անձ Հովիկ Աբրահամյանին՝ ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը»։

Հենրիկ Աբրահամյանը, ըստ իրավապահների, երկու դրվագով օժանդակել է Հովիկ Արգամի Աբրահամյանին` «ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ օժանդակել է նրա կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն»։ Հակակոռուպցիոն դատարանից, ի պատասխան մեր հարցին, հաստատեցին տեղեկությունը, որ եղբայրների գործերը քննվում են մեկ վարույթով»:

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին