▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Հունիսի 28-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՆԳՆ բաժին է դիմել ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի դատավարության մասնակիցների պաշտպանության խմբի տեսուչը և հայտնել, որ ծառայության ընթացքում Վանաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի 49Ա հասցեի մոտակայքում նկատել է տղամարդու, ով կրակոցներ արձակելիս է եղել ու մոտենալով պարզել է, որ վերջինը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ֆրունզիկ Ս-ն։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության գվարդիայի տեսուչին տղամարդը հայտնել է, որ ձեռքինն ատրճանակ է, պատկանում է իրեն և քանի որ ատեստավորման քննության է, մի քանի անգամ կրակել է գետնին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին։ Ֆրունզիկ Ս-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին