▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է իշխանությունը «հիշել» Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին...

Այս օրերին, երբ ՍԴ-ում քննվում է ՔՊ-ի՝ իշխանության մնալ-չմնալու հարցը, «զուգադիպությամբ» ուժի մեջ է մտել ՍԴ դատավորների աշխատավարձերն էականորեն բարձրացնելու նախագիծը, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

«46 միլիոն 775 հազար դրամ՝ ընդամենը 9 դատավորի համար, իսկ մեր թոշակառուներին՝ ընդամենը 10 հազար դրամ։ 9 դատավորին երաշխավորում են տասնյակ միլիոններ, իսկ Սյունիքում իբր  գնահատման նոր համակարգ դնելու պատճառով 869 ընտանիք՝ մարզի նպաստառուների 71 տոկոսը, զրկվում է ապրելու նվազագույն միջոցից՝ ընտանեկան նպաստից»,- նշում է Արթուր Միքայելյանը։

Նա նաև հարց է՝ բարձրացնում՝ ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին.

«Սա պետական հոգածությու՞ն է, թե՞ սեփական աթոռը պահելու հերթական հաշվարկ։ Սա դատարանի անկախությունը պահելու համա՞ր է, թե՞ ՔՊ-ի՝ իշխանության մնալ-չմնալու ապահովագրության հարցն է։ Ինչու՞ է այս օրենքն ընդունվել նախընտրական արշավի պաշտոնական մեկնարկից օրեր առաջ...

Այս հարցերի պատասխանը հանրությունը պետք է իմանա»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին