▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են․ ՀԷՑ-ի պարզաբանումը

ՀԷՑ-ի պարզաբանումը

«Հոմպլեքս» մոլի, ինչպես նաև այսօրվա հոսանքազրկումները ՀԷՑ-ի իրավասության դաշտից դուրս են։

Հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր։ «Հոմպլեքս»-ն սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը։

Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված։ Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը։ Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին