Ինչպես հայտնել էինք, Լևոն Արոնյանը դարձել է «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող: Մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի և Հանս Մոկե Նիմանի նկատմամբ: Հաղթանակի ֆոնին օգտատերերը հիշեցնում են տարիներ առաջ Արոնյանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին, մեջբերում նրա՝ երկրից հեռանալու մասին խոսքերը։ Ստորև՝ նաև հայ շախմատիստի հարցազրույցից մի հատված է, որտեղ նա նշում է, թե ինչու մեկնեց ԱՄՆ․ «Զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի ու շախմատիստների նկատմամբ։ Ինձ համար ցավալի էր, որ, օրինակ, երկու օլիմպիական չեմպիոնով կարող է շախմատի փոխված ղեկավարության հետ գնանք հանդիպման ու փորձենք ինչ-որ կոնտակի դուրս գալ, ու մի մարդ, ով մեզնից մի յոթ-ութ տարի փոքր է, ասի՝ դուք, ասենք, պետք ա հլը հասկանաք՝ ես ով եմ, ինչ եմ էս երկրի համար արել․․․Դրա համար երեք-չորս դիալոգից հետո հասկացանք՝ անիմաստ է»,- նշում է Արոնյանը։ *** ***
|
«ՀՀ շախմատի` փոխված ղեկավարությունից մեկը մեզ ասաց՝ դուք պետք ա հլը հասկանաք՝ ես ով եմ»․ Լևոն Արոնյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին