Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հինգ տարի շարունակ` իր երկու միլիոն հպատակներին կառավարիչը համոզում էր և հաստատում, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու:
Սուտի ազգայնական դաշտում էլ նույնքան ժամանակ բղավում էին, թե դա թույլ չեն տալու:
Ես, իմ հերթին, առաջին իսկ օրվանից պնդել եմ, ընդ որում՝ վերջին անգամ բոլորովին վերջերս` հենց այս օրերին, որ Զանգեզուրի միջանցք լինելու է:
Այսօր, այսպես կոչված Հայաստանի այսպես կոչված փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է.
«Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»։
Իսկ դա նշանակում է միայն ու միայն մի բան. միջանցքը տրամադրվում է: Այսպես կոչված արտապատվիրակողն արտաքինից չեզոք կերևա, իսկ իրականում կլինի Թուրքիան:
Հայաստանի պաշտոնական չեղարկումը և հանձնումը մտավ իրավական կարգավորումների ակտիվ փուլ:
Վայելե՛ք»:
Դիտեք նաև՝