▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեսա Գագիկ Շամշյանը ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով «թաղապետին». Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այ սենց՝ հողի վրա, առանց փոշեզրկման ու առանց նորմալ բիտումի, ասֆալտ են փռում, որը կարճ ժամանակ անց քանդվում է, ու պաշտոնյաների ախորժակի չափ «փոսեր» են առաջանում։

Եթե «փնթի կառավարումը» սպորտաձև լիներ, ապա «թաղապետ» Արտակ Հովակիմյանը հաստատ կզբաղեցներ առաջին տեղը։

Հեսա Գագիկ Շամշյանը կգա ու շնչակտուր ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով «թաղապետին»

Ի դեպ՝ շինարարը ընդունեց, որ աշխատանքները կատարվում են անորակ՝ քաղաքաշինական նորմերի խախտմամբ»։

***

Թարմացված․  Երեկ տեսանյութ էի հրապարակել անորակ ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ, որում գրել էի, որ «Հեսա Գագիկ Շամշյանը կգա ու շնչակտուր ռեպորտաժ կնկարահանի՝ գովերգելով «թաղապետին»»։

Կանխատեսվածի պես, այսօր Գագիկ Շամշյանը անդրադարձավ իմ հրապարակմանը։

Հիմա փաստերով։

Գագիկ Շամշյանի հրապարակած նյութը վերահաստատում է, որ ես ճիշտ եմ եղել, քանի որ նյութում ասվում է, որ թաղապետարանի իմացությամբ են իրականացվել այդ ասֆալտապատման աշխատանքները։ Այսինքն՝ թաղապետարանը տեղյակ է եղել այդ աշխատանքներից, սակայն փաստացի ասֆալտապատման աշխատանքները իրականացվել են անորակ, ինչի մասին էլ տեսանյութ էի հրապարակել։

Անկեղծ ասած, Գագիկ Շամշյանի հրապարակած նյութում այնպիսի անհեթեթ բաներ են գրված, որոնք իմ հրապարակած տեսանյութի բովանդակության հետ ոչ մի առնչություն չունեն, այլ ուղղակի աբիժնիկավարի սիրտը թեթևացնելու համար, ինչ մտքներով անցել է, գրել են։

Չեմ ցանկանում Գագիկ Շամշյանի վիրավորանքների մակարդակին իջնել՝ իրեն իր պես արձագանքելու համար, այլ համառոտ կասեմ հետևյալը՝ երբ մարդը ծնվելուց վիրավորված ա ծնվում, այդ մարդուն երբեք չես կարող վիրավորել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին