Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հերթով կարգով, ծալպատակ նա կհասնի նաև ձեզ...» ու կուղարկի ԻՐԱԿԱՆ ԱԱԾ-ի պատվալ.
Այսօրվա իրադարձությունները կարլես, թե հատուկ փաթեթէ՝ խաչ կրողների, եկեղեցի սիրողների ու հայրենիքով մտածողների համար։
Ստահակը անգամ մենյու է պատրաստել հոգևորականների համար.
Խաչ ունե՞ս — վտանգավոր ես։
Աղոթո՞ւմ ես — ծայրահեղական ես։
Խոսեցի՞ր — սադրիչ ես։
Լռեցի՞ր — կասկածելի։
Բագրատ Սրբազանն այս անգամ դարձավ թիրախ՝ ոչ թե հանցանք գործելու համար,
այլ խոսելու՝ այն, ինչ ուրիշները լռում են։
Խոսել հայրենիքից, հավատքից, աղոթքից —
այսօր դարձել է ռիսկային առաքելություն։
Ու այն, ով հագել է քահանայի հանդերձը,
խուտանի համար հիմա դառնում է՝
քաղաքական հանցագործ։
Խաչն այսօր դարձել է հանցանշան, իսկ աղոթքը՝ հանցանշում։
Մնում է օրենք ընդունեն՝ «Հավատացյալի պատժամիջոցների մասին»։
Իշխանություն, որը վախենում է խաչից,
ավելի վտանգավոր է, քան թշնամի, որ կրակում է ճակատից։
Բայց թող իմանան Հայաստանի այսօրվա բռնակալները՝ եթե նույնիսկ խաչը բանտի ճաղերին կախեք, այն մի օր կրկին կփայլի՝
ազատության լույսով։
Իսկ խաչը կրելու համար այսօր պետք է ամուր ողնաշար։
Դիտեք նաև՝