▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում մասնակցել է նախկին խաղընկերոջ հարսանիքին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս Երևանում մասնակցել է Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան արարողությանը:

​Երևանյան խնջույքը համախմբել է հայկական ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքերի, որոնց թվում էր նաև Մխիթարյանը: Միջոցառումից ուշագրավ տեսանյութ է հրապարակել Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն՝ իր տիկտոկյան էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները ջերմ զրույցի բռնվում ռեստորանում. Մխիթարյանը հետաքրքրվում է, թե ինչպես է Կովալենկոն իրեն զգում Հայաստանում և հաջողություն է մաղթում նրան:
​Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանն իր կարիերայի ընթացքում պաշտպանել է հայկական և ռուսական մի շարք ակումբների գույները, իսկ ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին