«Նիկոլը երեկվա միտինգը չի մարսել. Առավոտ բարլուսով մտել են ընդդիմադիրների տներ»,-գրել է լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նյուզ.am-ը գրել է, որ Հանրապետության հրապարակում երեկ երեկոյան տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրված փոփոխության հանրահավաքը:
Ըստ դիտորդների՝ տարբեր հաշվարկներով դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 80,000 մարդ:
Կայացած հանրահավաքը Հայաստանում իր թվաքանակով վերջին 8 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն էր:
***
|
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»: *** |
Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը կարծում է, որ սա իշխող ուժի կողմից հուսահատ քայլ է, որն արվում է ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
Նա բոլորին կոչ է արել չընկրկել և նմանատիպ գործողությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցելով:


