▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել

Երեկ` հունիսիս 2-ին, ռեժիսոր Էմիր Կուստուրիցան վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաքի ճանապարհին, որը 140

Կուստուրիցան նստած է եղել Mercedes մակնիշի ավտոմեքենայի հետևի նստարանին: Վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և մեքենան դուրս է թռել ճանապարհից: Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, որոնք տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել և նրանց տեղափոխել հիվանդանոց: 

Ներկա պահին 62-ամյա Էմիր Կուստուրիցայի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։

Իրավապահ մարմիններն աշխատում են  վթարի հանգամանքները պարզելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին