▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքն ու ընտանիքը նրանց համար բացարձակ արժեքներ են․ Հովհաննիսյանների սուտակե հոբելյանը 

Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության 25-ամյակից  բացի՝ այս տարի ևս մեկ առումով  է հոբելյանական հայրենասեր այս ընտանիքի համար։ 

Այսօր, հունիսի 30-ին, լրանում է Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների ամուսնության 40 ամյակը․ ինչպես ժողովուրդն է ասում՝ նրանց սուտակե (ռուբին) հարսանիքն է։

Հինգ զավակների ծնողներ, երկու թոռնիկների պապիկ-տատիկ Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները միշտ եղել են ոչ միայն ամուր և գեղեցիկ ընտանիքի խորհրդանիշ, այլև հայրենասիրության վառ օրինակ։

Անկախության առաջին տարիներին ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանները իրենց կարևոր ու ազգանվեր դերն են ունեցել ոչ միայն Հայրենիքի քաղաքական, այլ նաև հասարակական ու կրթական  կյանքում, նաև՝ տարիներով օգնելով հարյուրավոր ընտանիքների, մանուկների ու ծերերի՝  բարեգործության ու անձնվիրության լավագույն օրինակ են ծառայել շատերին։ 

Ընտանիքն ու Հայրենիքը նրանց համար բացարձակ արժեքներ են  և Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների համար իրենց մեծ ընտանիքում՝ Հայաստանում խաղաղության ու բարգավաճման համար աղոթքներն ամենօրյա են․ Մեծ ընտանիք, որ դժվար օրեր է ապրում, բայց , ինչպես, Րաֆֆի Հովհաննիսյանն է նշում․  «Ձմռան նման այս օրերը կանցնեն, կանցնեն վերքերն ու վնասվածքները, հարվածները, որ ստացել են մեր զինվորները, մտավորականները, մեր շարքային քաղաքացիները․․․կհաղթահարենք նաև այս օրերը»։ 

Asekose.am-ը միանում է շնորհավորանքներին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին