▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական հարսանիքներ չեմ սիրում՝ թամադայի էշ֊էշ խոսալը, մեծ ծծերով բամբասող կնկտիք․․․»

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական հարսանիքներ չեմ սիրում։ Վրես ազդում է ձեւը, բովանդակությունը, քավորը, թամադայի էշ֊էշ խոսալը, երաժշտությունը, պճնված աչոնները, ակռիլով եղունգներով կնիկները, հաց ուտող, բայց Ցեզարի մայոնեզի միջոցով հարսնաքատիրոջը բամբասող մեծ ծծերով կնկտիք։

Մի խոսքով ամեն ինչ, բացի հագուստներ կախող տարիքով կանանցից ու ձյաձերից։

Եթե շատ մտերիմ մարդու հարսանիք է, ապա անպայման գնում եմ։ Չեմ սիրում նեղացնել։ Գնալուց միշտ նայում եմ մարդկանց ու փնտրում եմ Մարդուն։ Ներառականությունը։ Ինձ հետաքրքիր չեն կոստյումով ու սափրված պարոնները, որոնք սովորական օրերին VIP կամ Arararat են ծխում, բայց էդ օրը` սեւ տափակ ու 2000 դրամանոց Սիգարոն։ Ինձ հետաքրքիր չեն գեղազուգված աչոնները, որոնք դանդաղ են պարում, որպեսզի ձախ պլեչիկի տակի լիֆի թելը չընկնի, այլապես այն մի ամբողջ միֆ կոչնչացնի։

Ես փնտրում եմ մարդուն։ Իրական մարդուն։ Բարեկամին։ Էսօր տեսա էդ մարդկանց։

Կիսախռիվ մազերով, նիհար, վտիտը բնութագրական չէ, բայց ձգտող։ 50-70-ի միջակայքում գտնվող տղամարդիկ են դրանք։ Հողի հետ կռիվ տվող, բահը` ավելի սահուն ճկող քան կճկեր հարստի թուլեն սարյանի վրա` որոշակի բլոգեր էսկորտուհու մեջքը։ Կնճիռները սիրելի են` ժպտալուց անմեղ ու արտահայտիչ։ Միով բանիվ` վաստակած։ Քայլելուց քայլում է մարգերի միջով։ Սեղաններին ժպտացող հայացք չի փնտրում, անորոշ ժպտում է յուր մարգերին, յուր ստեղծածին։ Հայացքի մեջ մգամածի ժպիտն է` ստեղծողի։

Հագին` մեծ տղու համար առած սիրուն մայկեն, որը շուտ էին առել, որ հանկարծ չմեծանա։ Բայց երեխան խառնել էր կարգը ու ժամանակից շուտ խոշորացել։ Ու իրենք բոլորն անեղծ են, ժպտադեմ...

Քարից հաց քամող, ժայռի հետ կռվող, առվին համոզող, մարգին սիրահետող, իսկ ճաքճաքած ձեռքերի ցավը` կնոջից թաքցրած լուռ լացող։

Էսօր գտել եմ էդ մարդկանց, ուստի ֆանտաստիկ հարսանիք էր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին