Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում վերջին տարիներին կաթնամթերքի գներն այնքան բարձր են, որ կաթնամթերքի օգտագործումը մինիմալի է հասել։
Օրինակ 180 գրամ կաթնաշոռն արժի 540 դրամ։ Առաջ կշիռն էլ էր ավելի շատ։ Հիմա փոքրացրել են նաև քանակը։ Բացի դա շուկայում իսկական կաթից կաթ, մածուն, պանիր, կաթնաշոռ, թթվասեր, կարագ գնելու համար տասը տակ պետք է ստուգել, մանր տառերը խոշորացույցի օգնությամբ դիտել, կարդալ, ուսումնասիրել։
Որովհետև կաթ չի, այլ կաթնային պրոդուկտ է, այսինքն կարող է սոյայից սարքած լինեն, բուսական, այդ թվում ալերգեններով հագեցած արմավի, կոկոսի և այլ յուղերից, կայունացուցիչներ և այլնի պարունակությամբ։
Մեր երկրում նաև ֆերմեռությունն է մինիմալի հասցվել։ Չկա առաջվա նման կազմակերպված մթերում, իսկ սպանդանոցների պարտադրանքից հետո գյուղացին վերացրել է իր անասուններին, կամ քչացրել։
Նախկինում իմ օրական սնունդը կազմված էր մոտ մեկ, կամ մեկուկես լիտր մածունից։ Հիմա ես ինձ նման ճոխություն չեմ կարող թույլ տալ։
Մարդ կա կաթից ալերգիա ունի, այսինքն լակտոզայից, ես հակառակը` առանց կաթի, մածունի և այլ կաթնամթերքի լավ չեմ զգում ինձ, բայց ստիպված փոխել եմ սննդակարքս, որովհետև ես փաշինյանական "լավ" ապրող չեմ։ Ընդամենը անհարմար, չծախվող ժուռնալիստ, որը բացառում է իր ռացիոնում հացն ընդհանրապես, իսկ խմորից ուտեստները մինիմալի են հասցված, որովհետև գլյուտենից էլ ալերգիա ունեմ։
Հա, պիցցաներից էլ տարին մեկ անգամ լահմաջո կարող եմ ուտել։
Կատակը դեն, կանաչի, բանջարեղենը մնում է հիմնական սննդի միջոցս։ Բայց վերջին տարիներին այս մթերքն էլ ոչ միայն շատ է թանկացել, այլ նաև անհամ է դարձել։
Ի դեպ տեղական պտուղ-բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայությունը բարձր է։ Դրա մասին վերջին շրջանում քանիցս խոսել էն Դավիթ Պապոյանը և Բաբկեն Պապոյանը։
Տակը մնում է միսը, որը ես ևս գրեթե չեմ օգտագործում։ Այստեղ պատճառը միայն գինը չի, այլ ավելի շատ որակը։ Օրինակ ես վերջին տարիներին խոտ կերած կենդանու մսեղիք եմ նախընտրում, որ բացառվի հակաբիոտիկներով բթած միսը։ Կարճ ասած գառ եմ նախընտրում, որը վաճառքում քիչ է ու տավարի մսից թանկ։ Հավը գրեթե բացառել ենք վերջին մեկ տարում, որովհետև ուտելու բան չի։ Տավարի միս 7 տարվա մեջ երեք-չորս անգամ ենք գնել։ Դուրս չի գալիս, համ էլ ինձ հակացուցված է կարմիր միսը։ Տնեցիքին էլ խոզի մսով եմ հիմնական ուտելիքները պատրաստում։ Ու դա էլ վստահ չեմ, որ Իջևանի անտառներում կաղին կերած խոզ է։ Այսինքն ո՞ւր են անտառ, կաղին, կամ հաճար թողել ...
Վերջերս իմ սիրելի գործընկեր Թագուհի Ասլանյանի հետ խոսել ենք գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների անկանոն օգտագործման մասին և դրա բացասական ներազդեցության վերաբերյալ ներկայացրել ենք իր հեռուստահաղորդման մեջ գիտնականների կարծիքները։ Այդ թվում Պիպոյան եղբայրների և ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի եզրակացությունը առողջության վրա սնունդի ազդեցության մասով։
Բայց գյուղատնտեսության ոլորտի կարգավորման բացակայության պայմաններում անհնար է խոսել առողջ գյուղմթերքների, սռողջ սննդի, առողջ ապրելակերպի մասին։ Պետությունը պարտավոր է ժողովրդավարության մասով հոգ տանել, սակայն մեզ Հայաստանում տանում են հիվանդությունների երիտասարդացմանը, բնակչության վաղ ծերացմանը և ֆիզիկապես տկարացմանը։
Ու չասեք, թե Հայաստանից դուրս նույն պատկերն է»։