***
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ՝ կապված եկեղեցու դեմ հարձակումների հետ
«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նախաձեռնության անդամները փորձել են փաստաթղթավորել վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու իրավական գնահատական տալ դրանց։
Դիտեք նաև՝
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ: Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե՛րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե՛ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու... *** |
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմում եմ բոլոր այն քննիչներին, ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, որոնք առաջիկա օրերին պիտի հարձակվեն Մայր Աթոռի վրա։ Կատարելով Նիկոլի հրամանը և գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին` դուք անիծյալ եք դարձնելու ձեր ընտանիքները, արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին, ձեր երեխաների ու ծնողների, հարազատների տառապանքներն եք տեսնելու ձեր աչքի առաջ ու չեք կարողանալու ոչինչ անել։ Աստված չի ներում սատանայի ծառաներին։ |