Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հայ-վրացական սահմանն անցած բեռնատարում վրացիները հայտնաբերել են 298 կգ թմրանյութ։ Կարար, չէ՞, 300 կգ լիներ, չի եղել։ Ընդամենը 298 կգ...»։ *** Հայ-վրացական սահմանին բռնագրավվել է Հայաստանից թմրանյութերի մեծ խմբաքանակ. ապրանքները մաքսանենգ ճանապարհով տեղափոխում էին Վրաստանի քաղաքացիներ։ Փաստաթղթերի համաձայն՝ բեռնատարում պետք է լիներ հրակայուն աղյուս, սակայն ըստ Վրաստանի ՆԳՆ մամուլի հաղորդագրության` մաքսային աշխատակիցները դրա մեջ հայտնաբերել են մոտ 300 կգ հերոին։ Պարզվել է, որ բեռնատարը Հայաստանից «Գոգավան-Գուգութի» անցակետով դուրս է եկել Եվրոպա։ |