▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում գործողություններ են իրականացվում նաև «Gold Gym»-ում

Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Gold Gym» սպորտային ակումբում: Տեղեկությունը  հաստատել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ»,- հայտնել է Ավդալյանը:

Հիշեցնենք, որ քննչական գործողություններ են ընթանում նաև «Ռիբոկ» սպորտային ակումբում։

***

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մտել եք «Reebok» սպորտային ակումբ, խուզարկություններ եք անում, հասկացանք՝ հերթական հարկային տեռորն է, տնօրենին ձերբակալելու եք, փող պահանջեք, չտվեց, տանեք կալանքի, բայց մարզվողներին ինչո՞ւ եք դուրս հանել շենքից, մարդիկ արդեն վճարել են մարզվելու համար, նրանց թվում կան շատ երեխաներ, կամ մարզասրահներում, լողավազանում քննչական գործողությունների իմաստը ո՞րն է, ի՞նչ պետք է թաքցված լինի այնտեղ։ Կարծում եմ, որ նպատակը տնտեսվարողի գործունեությունը պարալիզացնելն է՝ պետական շորթման խաղադրույքը բարձրացնելու համար։ Երկրի տնտեսության հերն անիծել եք, բայց դեռ ձեր նիկոլության վերջը չեք տալիս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին