▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային հեռուստաընկերությունը ամեն կեղտի ցույց է տալիս․․․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերությունը ամեն կեղտի ցույց է տալիս, սակայն ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը չի ցուցադրում

Հանրային կոչված, իրականում շատ իշխանամետ հեռուստաընկերության հաղորդումները երբ նայում ես, գրեթե միշտ վարկաբեկված, հայրենիքն , Արցախն ուրացող դեմքերն են, նախկինում Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին խոնարհվող մեկն է խուճուճ հարցերով Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրեն ճղում։

Այսօր՝ հունիսի 28-ին, ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում մեկնարկում է 1/8-րդ եզրափակիչ փուլը, հունիսի 30-ին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» կհանդիպի բրազիլիական «Ֆլումինեսեին։» Հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետբյուջեից առատ ֆինանսավորվող հանրային հեռուստաընկերություն կոչվածն ամեն կեղտի ցույց է տալիս, սակայն ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության խաղերը չի ցուցադրում։ Այդ առաջնությունը չի ցուցադրում նաև Հայաստանի մարզական մի հեռուստաընկերություն, որը ֆուտբոլային կարևոր հանդիպումների հեռարձակման արանքում օղի է գովազդում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին