Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակահայը պատրաստվում է Վեհարան մտնել և Կաթողիկոսին ձերբակալել. «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»,- գրել է նա։ *** Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վսյո, հրահանգեց նոր հարձակում` Մայր Աթոռի վրա։ Ավելի դաժան օպերացիա կլինի այս մեկը»։ ***
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ |
Դիտեք նաև՝
Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»: