▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի ու հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կարծում եմ` Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի:
Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ` թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ, մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում: Կարծես ասի`
տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց` կարևոր:
Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ-գիժ խոսում։
Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին