▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գողացված ադամանդները ՀՀ են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և ԱԺ պատգամավոր»․ ԱԴԾ

ԱԴԾ-ն հրապարակել է «Ալրոսա» ընկերությունից հում ադամանդներ գողացող ավազակախմբի անդամների ձերբակալման տեսանյութը՝ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ անվտանգության ուժերը ձերբակալել են «Ալրոսա» ադամանդի արդյունահանման ընկերությունից հում ադամանդներ գողացող ավազակախմբի, ձերբակալվածների թվում է եղել ընկերության աշխատակից: Խուզարկությունների ժամանակ առգրավվել է մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդ, փող և զարդեր: Տեսանյութում երևում է մի քանի մեղադրյալների ձերբակալման պահը:

«Ես աշխատում եմ որպես կուրյեր։ Ինձ ասացին՝ վերցրու, տուր այս մարդուն, ես կվերցնեմ ադամանդը», - ասել է ձերբակալվածներից մեկը։

Կադրում նաև «Ալռոսայի» աշխատակիցը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ գողացել է հում ադամանդներ։

«Գողացված ադամանդները Հայաստան են հասցվել ADM Diamond LLC-ին, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Սուքիասյան Խ.Ա.-ն է», - հաղորդել է Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք էլ եք չէ՞ ՌԴ քննչականի էսօրվա տարածած հայտարարության ու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մեջ ուղղակի կապ տեսնում: Ճիշտ ա՝ ես էլ:
Ասեմ՝ սրանք դեռ առաջին «ծիծեռնակներն» են, հավատացեք:
Էսա կենացներն ավելի են քաղցրանալու»:

***

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը հերքել է նրա ընկերության կողմից Ռուսաստանից գողացված ալմաստներ գնելու մասին տեղեկությունը 

Աննա Մկրտչյանն իր սոցիալական ցանցերում «ամբողջությամբ հորինվածք է» անվանել համապատասխան հաղորդագրությունները: Իսկ տեղական պարբերականներից մեկին Մկրտչյանը հայտնել է նաև, որ Սուքիասյանը ոչ մի կապ չունի ադամանդագործության հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին