▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գետաշենցի տղամարդը 5 տարի անցկացրել է ադրբեջանական գերության մեջ

Marz News-ի թղթակցի հետ զրույցում գետաշենցի տղամարդը պատմել է, որ 5 տարի է անցկացրել ադրբեջանական գերության մեջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում շատ վատ էին վարվում թե՛ իր, թե՛ մյուս գերիների հետ, գրեթե ամեն օր ծեծում էին։ Այսօրվա պես հիշում է՝ գյուղ մտած զինված ադրբեջանցիները սպանում, գերեվարում էին խաղաղ բնակչությանը։ Գերեվարվածներին նաև անհիմն մեղադրանքներ էին առաջադրում ու դատում Բաքվի բանտերում։ Տղամարդը գերությունից ազատվելուց հետո եկել, հաստատվել է Սյունիքի մարզի Նռնաձոր բնակավայրում։ 30 տարի է՝ այստեղ է ապրում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին