▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ի անունով գրանցված «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ  գրանցվելու խոսակցությանը.

«ՀԵՐՔՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանության» կողմից օրեր առաջ հրապարակվել է «Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ է գրանցվել» հոդվածը:

Այսու պաշտոնապես հայտնում ենք, որ այն իր բովանդակությամբ «Չորրորդ ինքնիշխանության» ոճին հատուկ հերթական հերյուրանքն է:

Հայաստանի Հանրապետության Կառավարության պետ. ռեգիստրում Ամենայն Հայոց Հայրապետի անունով գրանցված «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին