▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

Հակակոռուպցիոն դատարանում այսօր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործով հերթական նիստն էր։
Հիշեցնենք՝ Բեգլարյանը մեղադրվում է 2002-2009թթ., Կենտրոն համայնքի ղեկավարի, իսկ 2009-2010թթ․՝ Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցնելու ժամանակ, մոտ 2.5 մլրդ դրամ արժեքով 25 անշարժ գույք անօրինական կերպով իրենը դարձնելու մեջ։
Այսօր Գագիկ Բեգլարյանի պաշտպանը միջնորդել է վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց 50 մլն դրամ գրավը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Դատական նիստից հետո Գագիկ Բեգլարյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասաց, որ «մեղադրանքներից ոչ մի բան չի ընդունում», իսկ մանրամասների մասին կխոսի դատական գործընթացի ավարտից հետո։

Գործով մեղադրյալ է ևս երկու անձ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին