▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝  ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․ «Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային պրոդուկտներ և ծառայություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված: Մասնաճյուղի հիմնական նպատակը նաև լինելու է բնակչության ֆինանսական կրթվածության բարձրացումը` ուղղված թվային բանկինգից անվտանգ օգտվելուն»:

Նոր մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ հաշիվների բացում և կառավարում, վարկային ու ավանդային գործարքներ, փոխանցումներ, քարտային ծառայություններ և առցանց բանկինգի փաթեթ։

Քաջարանի մասնաճյուղի բացումը ոչ միայն նոր ֆինանսական հնարավորություններ է առաջարկում համայնքի բնակիչներին, այլև նոր աշխատատեղեր է ստեղծում՝ խթանելով տեղական տնտեսությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին