▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Facebook-ը Փարիզի ահաբեկչության կապակցությամբ նոր գործառույթ է ավելացրել

Facebook սոցիալական ցանցը կայքում հատուկ էջ է ավելացրել, որը Փարիզում գտնվողներին թույլ է տալիս հայտնել, որ իրենք անվտանգ վայրում են եւ չեն տուժել Փարիզի ահաբեկչություններից։  Մնացած օգտատերերը կարող են ստուգել, թե գտնվում են արդյոք նրանց ընկերները վտանգավոր գոտում:Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Գործառույթը հնարավորութություն է տալիս համցանցի օգտատերերին արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունը և կապ հաստատել աղետի գոտում գտնվող  հարազատների ու ընկերների հետ։

Բացի դրանից,  ստեղծված էջը կարճ տեղեկատվություն է հաղորդում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին և ներկայացնում Իլ դե Ֆրանս շրջանի քարտեզը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին