▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ դատապարտում ենք, հետո ինչ․․․ Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ, ՀԵՏՈ ԻՆՉ

Այսպես էլ պիտի լիներ։

Սրբազանն ու հայրենակիցները հաջորդ քաղբանտարկյալներն են, արդեն կարեւոր չէ՝ հերթական, թե արտահերթ։

Այս փաստագրումից այն կողմ, սակայն, անջրպետ է, հարատև ունայնություն է եւ նույնի շարունակությունը: Իհարկեեթե այդ հայկական «մեկ բանը» չփոխվի մեր մեջ։

Անգո հերոսիկը կընդարձակի ամենաերեսպաշտ իր հաղթարշավը՝ քայլ առ քայլ եւ մարդ առ մարդ, եթե բուն ժողովուրդն իսկույնեւեթ չհրաժարվի կուռքերի միագլուխ շարահանդեսից՝ փոխարենը ծնելով հավաքական պատասխանատվությամբ աննախադեպ մի համախումբ ճակատ։

Թե ոչ՝ բոլորս ենք մեղավոր, եւ ոչ միայն մեր նորագույն հայրենազրկման՝ Արցախի հանձնման, Հայաստանի Հանրապետության ծվատման, մեր հինգ հազար բյուրեղյա տղոց նահատակման, Մարտիմեկի եւ լիքը այլ բաների համահանցավորը։

Եթե դատապարտումը չհասնի գործի, եւ Հայոց պատմության սույն անհոդաբաշխ հղումը շարունակի մի ողջ Հայրենիքի անձնատրությունը՝ վա՛յ մեզ եւ մեր ոսկեղենիկ ժառանգությանը։

  

Րաֆֆի Կ Հովհաննիսյան

26 հունիսի, 2025,Երեւան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին